Ամառային պարտեզ

Ջաաա՜ն ամառը եկավ, սիրում եմ զգալ և վայելել ամռան ջերմությունը։ Ամառն ինքնին սեր է, որ տարածվում է շուրջբոլորը։

Ցավոք, այս տարի դեռ արտակարգ  ամառն ենք վայելում՝ հուսալով, որ շատ շուտով կվայելենք իսկական ջերմ ու խանդավառ ամառը։  Սակայն, ես չեմ պատմի արտակարգ ամռան մասին,  այլ կպատմեմ ֆիզիկական, իրական  ամառային պարտեզի, լողափի մասին, որտեղ աշխատել և զգացել եմ այդ հրճվանքը սաների հետ միասին (2020 թվականի ամռանը դեռ չեմ աշխատել ֆիզիկական միջավայրում)։

Մայիս ամսվա դեռ կեսերից, արևի տաք շողերի հետ միասին, սկսում ենք պատրաստվել ամառային լողափին՝ մեծ և գեղեցիկ լողավազանները գտնում են իրենց տեղը։  Խնամված, ծաղկած և կանաչապատ ամառային բակը մեր տրամադրության տակ է, աշխատանքներին մասնակից են լինում նաև սաները՝ խենթություններով և չարաճճիություններով։ Ծառերին ենք կապում գունագեղ  ճոճերը, երեխաները իրար հերթ չտալով սկսում են օրորվել և  վայելել ամռան շունչը։  Բակը տրամադրող է և շատ գեղեցիկ, արդեն իսկ ամռան նորամուտով։

Սաների ամառային առավոտը սկսվում է լողազգեստ հագնելով. զգեստափոխվում են ինքնուրույն և դուրս են գալիս բակ մարմնամարզություն կատարելու, կոփելու մարմինն՝ առույգանալու համար։ Այնուհետև լվացվում են և նախաճաշում բակում։ Նախաճաշի ավարտից հետո, սաները անհամբերությամբ սպասում են լողալուն, յուրաքանչյուրը վերցնում է մեկական լողօղակ և սկսվում է ջրային չլմփոցները, խինդ ու ծիծաղը տարածվում է ամենուր. այդպես են վայելում ջուրը և ապրում իմացումի հրճվանք։

Ջրային նախավարժանք

Բարև՛ ջուր…

Հունիսյան օրերը սկսվում են հետաքրքիր և զվարճալի ջրային խաղերով. խաղերը սաների առօրյայի մի մասն են կազմում։ Խաղերի միջոցով զարգանում է սաների երևակայությունը, մտքի թռիչքը, շփումը իրերի և առարկաների հետ, ինչու՞ չէ նաև համագործակցությունը ընկերների հետ։ Կցանականայի նշել խաղերը, որոնք իրականացնում ենք ամառային պարտեզում՝

  • Ցեխաթերապիա։

Ցեխերով խաղալը սաների սիրելի խաղերից մեկն է, որը և՛ օգտակար է և՛ հաճելի։ Բակում մի փոքրիկ փոսի մեջ ջուր ենք լցնում պատրաստում ցեխով ավազան և սկսում ցեխաչլմփոցներ, ցեխանկարչություն, ցեխալող և այն ամենն ինչ երևակայում են սաները։

Ցեխաթերապիա

  • Փրփրատոն։

Ամռան տապը հաղթահարելու համար, սաների հետ իրականացնում ենք բազում ջրային խաղեր։ Լողավազանի մեջ լցնում են մեծ քանակությամբ օճառ՝ պատրաստելով փրփրփադեզ, ինչե՜ր ասես չենք անի երեխաների հրճվանքը տեսնելու համար։ Հավե՜ս, շշմելու ամառը վայելու համար չկան սահամաններ և կանոններ։  Փրփրատոն

  • Գունային խառնաշփոթ։

Գունային երանգները գրավում են սաների ուշադրությունը, նախաձեռնեցինք մի հետաքրքիր և զվարճալի խաղ, պոլիեթիլենային տոպրակների մեջ լցրեցինք ջուր և գունանյութ,  պատրաստեցինք գունային խառնաշփոթ։ Սաները տոպրակներով բարձրացան բարձունքի վրա, շարվեցին կողք-կողքի և միաժամանակ նետեցին գետնին՝ տեղի ունեցավ գունավոր ջրավառություն։  Չեմ կարող բացատրել սաների զվարթ դեմքերը, այն տեսնել է պետք։ Գունավոր ջրավառություն

Ամառային պարտեզի նախագծերը, քննարկվում են նախօրոք դաստիարակների լաբորատորիայի ղեկավարի՝ Նելի Արղությանի հետ միասին, ըստ ամառային օրացույցի և կազմված աշխատանքային նախագծերով էլ սկսում ենք իրականացնել ամառային պարտեզը։ Ամառը հարուստ է իր գործունեությամբ և ծեսերով։ Ամառային գեղեցիկ և բոլորիս կողմից սիրված ծես է Վարդավառի ծեսը, որը մեծ շուքով են նշում կրթահամալիրում։ Ծեսի անմիջական մասնակիցներն են  սաները, որոնք ծեսին նախապատրաստվում են դեռ մի քանի օր առաջ. զինվում են ջրային ատրճանակներով, դույլերով։  Վարդավառի ծեսը  Քոլեջում

Այլընտրանքային նկարչություն սաները իրականացնում են գրեթե ամեն օր, սակայն ամառային պարտեզի իրականացրած նկարչությունները ավելի հետաքրքիր են ու գունեղ, յուրաքանչյուր օր հանդես են գալիս, մի նոր այլընտրանքով՝

Լողազգեստով նկարչություն

Այլընտրանքային նկարչություն տերևով

Նկարում ենք խաղալիքով🏎

Ամառը հնարավոր չէ պատկերացնել առանց սիրելի ձմերուկի՝ կարմիր, հյութեղ և քաղցր ձմերուկի։ Սաները ամռան տապը հաղթահարում է նաև ձմերուկի օգնությամբ, այնպիսի հաճույքով են ֆռթացնում հյութը, ուղղակի խենթացնող է։ Ձմերուկի համտեսումը կազմակերպվում է նաև խաղերի տեսքով, աղցանի տեսքով։

Ձմերուկուտոցի

Մրգային աղցան🍏🍊🍌

Ահա՛, այսպես են անցկացնում ամառը մեր սաները. այս ամենը նպաստում  է սանին ինքնուրույն և ազատ մանկություն վայելելու համար։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s