Ընդմիջված չվերթ: Անդրե Մորուա

Ընդմիջված չվերթ։ Անդրե Մորուա

Սկսել եմ ընթերցել «Գրական ակումբի» հրապարակած հոդված-պատմությունները, սակայն դեռ չեմ միացել քննարկմանը, այսուհետ կփորձեմ միանալ յուրաքանչյուր քննարկմանը և արտահայտել իմ կարծիքը: Այս անգամ ընթերցեցի Անդրե Մորուայի՝ «Ընդմիջված չվերթ»  պատմությունը, որն այնքան հետաքրքիր էր, որ ընթերցվեց մեկ շնչով, և կփորձեմ մեկնաբանել:

Պատմությունը   մի կնոջ մասին է, որն ըստ իս, ուներ մեծ սիրո և աջակցության կարիք: Նա յուրքանչյուր քայլին գտնում և կորցնում էր իր կողակցին, ով կբռներ իր ձեռքը, ցանկացած քայլին: Հերոսուհին շատ ուժեղ և խելացի կերպար էր, որին կդժվարանամ ներկայացնել, թե ինչ կամքի ու ուժի տեր կին էր նա, միայն կարող եք հասկանալ ընթերցելուց հետո: Յուրաքանչյուրս ունենք ձգտումներ՝ երջանկության հասնելու համար, սակայն երջանիկ լինելու համար, պետք է ունենալ համբերություն, ինչպես նաև ինքնատիրապետում, ինչպես որ վարվեց հերոսուհին: Ինքատիրապետման տողեր. «Պետք է կարողանալ չկորցնել ինքնատիրապետումը: Ինչու՞ տրվել գետի հոսանքին.չէ՞ որ դուք լողալ գիտեք»:

Միշտ պետք է աշխատենք մեր վրա,  որպեսզի չկորցնել ինքնատիրապետումը. ցանկացած իրավիճակում պետք է լինել գիտակից և զգոն: Կարծում եմ,  յուրաքանչյուրիս կյանքում էլ լինում է մեկը, ով իր խորհուրդներով կարողանում է իրավիճակ փոխել, ըստ պատմության, կինը հրաժարվեց չվերթից՝ գիտակցելով իր սխալը:

Պատմության վերջում հնչեց հետյալ տողերը. «Անշուշտ, մարդու էությունը չես փոխի, այլ կարող ես միայն միայն աննշան փոփոխությունների ենթարկել»: 

Շատ հետաքրքիր տողեր, որն մտածելու, խորհելու, ինքդ քո մեջ քննարկելու տեղիք է  տալիս:

                                            Սիրե՛ք, սիրվե՛ք, այս է կյանքի լավագույն փրկուղին….

Оставьте комментарий