Երգուսուցում

20200507_125250

Քոլեջում հանդիպեցինք Տիկին Մարինեին և իր առաջարկով սովորեցինք հարսանեկան-ծիսական երգեր։

Այսքան դադարից հետո, կարծես, կարոտած և հավեսով իրականացրեցինք երգուսուցում։ Ինքնակրթվելու, սովորելու, բացահայտելու  համար չկան սահմաններ և արգելքներ, միայն պետք են ցանկություն և ջանասիրություն։

Տեսանյութը՝ Էլյա Գրիգորյանի

Եկեք, տեսեք, ծառն է ծաղկեր

1. Եկեք, տեսեք, ծառն է ծաղկեր,
Եկեք, տեսեք, ծառն է ծաղկեր,
Ծաղիկն ու արևն են վըրան,
Արևն ու ծաղիկն են վըրան:

2. Երբ նռնենուն ծառն, որ ծաղկի,
Երբ նռնենուն ծառն, որ ծաղկի,
Արևդ անոր նըման ծաղկի,
Ծաղիկդ անոր նըման ծաղկի:

3. Ո՞ւր են էսօր հայրն ու մայրը,
Ո՞ւր են էսօր հայրն ու մայրը,
Թող գան, տեսնան, թագավորը,
Թող գան, տեսնան, թագավորը:

4. Ո՞ւր են էսօր քուրն, աղբարը,
Ո՞ւր են էսօր քուրն, աղբարը,
Թող գան, տեսնան, թագավորը,
Թող գան, տեսնան, թագավորը:

5. Գացեք, բերեք, զույգ մը տատրակ,
Գացեք, բերեք, զույգ մը տատրակ,
Հետն ըլ բերեք զույգ մը սոխակ,
Որ գան, գովեն, թագավորը:

6. Լուսավորիչ, Հայոց հայրը,
Լուսավորիչ, Հայոց հայրը,
Գովե էս մեր թագավորը,
Օրհնե էս մեր թագավորը:

Կանաչեցավ ծառն ի խընկի

1. Կանաչեցավ ծառն ի խընկի,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր խերով, մերով:

2. Կանաչեցավ ծառն ի խընկի,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ախպերքներով:

3. Կանաչեցավ ծառն ի ծիրան,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր յուր քուրերով:

4. Կանաչեցավ ծառն ի նըշին,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ընկերներով:

5. Կանաչեցավ ծառն ի կոքյով,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ուր քավորով:

6. Կանաչեցավ ծառն ի կաղնին,
Կանաչեցավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր տընով տեղով:

Մեր թագվորին ծաղիկ պիտեր ծաղկունաց

1. Մեր թագվորին ծաղիկ պիտեր ծաղկունաց,
Ծաղիկն էլ ի՞նչենի պիտեր ծաղկունաց,
Ծաղիկն էլ խնկենի պիտեր ծաղկունաց,
Որ փըթփըթեր ճուղն ու տերև հըտ իրանաց,
Զէն քաղինք, բերինք թագվորին ծաղկունաց:

2. Մեր թագվորին ծաղիկ պիտեր ծաղկունաց,
Ծաղիկն էլ ի՞նչենի պիտեր ծաղկունաց,
Ծաղիկն էլ նշենի պիտեր ծաղկունաց,
Որ փըթփըթեր ճուղն ու տերև հըտ իրանաց,
Զէն քաղինք, բերինք թագվորին ծաղկունաց:

3. Մեր թագվորին ծաղիկ պիտեր ծաղկունաց,
Ծաղիկն էլ ի՞նչենի պիտեր ծաղկունաց,
Ծաղիկն էլ վարդենի պիտեր ծաղկունաց,
Որ փըթփըթեր ճուղն ու տերև հըտ իրանաց,
Զէն քաղինք, բերինք թագվորին ծաղկունաց:

4. Մեր թագվորին ծաղիկ պիտեր ծաղկունաց,
Ծաղիկն էլ ի՞նչենի պիտեր ծաղկունաց,
Ծաղիկն էլ նռնենի պիտեր ծաղկունաց,
Որ փըթփըթեր ճուղն ու տերև հըտ իրանաց,
Զէն քաղինք, բերինք թագվորին ծաղկունաց:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s