Առցանց շաբաթվա նախագիծ 4.05-8.05

FB_IMG_1587821378445

Մեկնարկում ենք գարնան վերջին ամսվա առաջին շաբաթը։ Հեռավար ընտանեկան դպրոցում ավելի հմտացած և ոգևորված իրականացնում ենք նախագծերը։ Չնայած կարոտում ենք ֆիզիկական շփմանը, բայց վայելում ենք ընտանեկան ջերմությունը։

  • Զարգացնում ենք մոտորիկան։

Տարբեր հատիկեղենները, ուլունքները շարում ենք թելի վրա, պատրաստելով  գեղեցիկ թևնոցներ, վզնոցներ։ Կարող ենք նաև ընտրել գունավոր կոճակներ, սոսինձով կպցնել թղթի վրա և ստանալ գեղեցիկ նկարներ։

  • Մի խաղալիքի պատմություն։

Յուրաքանչյուր երեխա, ունի իր սիրելի խաղալիքը, որը առանձնանում է մյուս խաղալիքներից։ Երեխաները կպատմեն այն խաղալիքի մասին, որին շատ են սիրում։

  • Հեքիաթասաց քոլեջիկները։

Այսօր էլ քոլեջիկները կպատմեն իրենց նախընտրած հեքիաթները՝ «Ճամփորդները», «Ծիտը», «Պոչատ աղվեսը» և  այլն։ Կարող ենք իրականացնել նաև հեքիաթների բեմադրում իրենց խաղալիքնեով։

  • Ստվերանկարչություն։ 

Երեխաները կատարում են նկարչություն՝  իրենց իսկ ստվերով։ Ստվերանկարչություն կարող են կատարել նաև սեղանի վրա դրված իրերով՝ խաղալիքներով։

Տեսանյութ

  • Երկրաչափական պատկերներ։

Երեխաները ամրապնդում են իրենց երկրաչափական պատկերների իմացությունը։ Պատկերներից  կարող ենք ստանալ տարբեր նկարներ, օրինակ՝ տնակ։

Շաբաթվա երգ

«Այ արևը, արևը»

Ճվիկներ-խաղիկներ

  • Կլոր պար, մեջը` ծառ,

Նստիմ հովը` կթեմ կովը,

Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

  • Ճիվո՜ւ, ճիվո՜ւ, ճնճղիկ,

Թռավ, գնաց արվու եզրիկ,

Կերավ կտիկ, խմեց ջրիկ,

Թռա՜վ, մտավ Մարոյի ծոցիկ:

  • Ճի՜վ – ճի՜վ ու ճի՜վ, ճըվճըվկան,

Թռավ, գնաց Հնդստան,

Կերավ կուտիկ, խմեց ջուրիկ,

Էկավ մտավ մամու ծոցիկ:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s