Ապրիլ ամսվա հաշվետվություն

IMG-0745ce525b57ca31fe4348f3de128510-V

Ավարտվեց  հեռավար-ընտանեկան ուսուցման ևս մեկ ամիս։ Գարնանային ջերմ արևի տակ սկսում ենք հաջորդ գարնանային ամիսը ավելի ոգևորված։

Ապրիլ ամսին աշխատել եմ 6.04-10.04 ընկած ժամանակահատվածը։ Շաբաթը քննարկեցինք Դաստիարակների լաբորատորիայով Teams հարթակի միջոցով, և կազմվեց աշխատանքային նախագիծ։

Նախագիծը քննարկեցինք նաև ծնողների հետ Messenger հարթակով, և սկսեցինք շաբաթվա մեկնարկը։ Դե՛, քանի որ շաբաթը զատկական էր, այդ իսկ պատճառով օրերն էլ զատկական թեմայով էին ներկայացված։  Սաները ներկայացրեցին իրենց ընտանեկան զատկական աշխատանքները՝ ձու ներկոցի, ձու փչոցի, ծառզարդար,  ծիսական ուտեստներ։

6.04.2020-10.04.2020 օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում։

Այնուհետև աշխատում եմ ես, հանգստանում է գործընկերս։ Ներկայացնում եմ ապրիլ ամսվա վերջին շաբաթը՝ 27.04-1.05-ը։ Քննարկումից հետո կազմվեց հերթական աշխատանքային ընտանեկան նախագիծը։

Այս շաբաթ սաները կներկայացնեն իրենց գործունեությունները՝ մարզական հմտությունները, որը նրանց առօրյայի մի մասն է կազմում։ Կատարեցինք նաև «Ես կարողանում եմ» նախագիծը, որտեղ սաները ցուցադրում են իրենց ինքնուրույնությունը։ Այլընտրանքային նկարչությունը սաների սիրելի աշխատանքներից է, որը կատարում են ընտանիքի անդամների հետ միասին, իսկ վերջում էլ ներկում են իրենց երեսները։ Ինքնաշեն խաղալիքի պատրաստում՝  իրենց  իսկ ձեռքերով։

27. 04. 2020-1.05.2020  օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում։

Մասնակցել եմ  նաև ապրիլի 24-ին նվիրված՝ խաղողատունկ-ծառատունկին։

Բնագիտական փորձերի շարք իմ ընտանիքում։

Մասնակցել եմ «Դպիրյան»ֆլեշմոբին, ընթերցել և վերլուծել եմ հոդվածներ։

Մասնակցել եմ նաև ինքնակրթության առցանց դաստիարակների սեմինարին, մասնագիտական հոդվածներ քննարկել։

Գրել եմ նաև հոդվածներ, որոնք դեռ չեն տպագրվել «դպիր» ամսագրում։ «Տխուր գարուն» հաշվետու պատում

Ապրիլ ամսին ընտանեկան առցանց ուսուցմանը մասնակցել է 14 ընտանիք, հրապարակել եմ 45 նյութ։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s