«Տխուր գարուն» հաշվետու պատում

Լուսանկարները՝ Սուսան Ամուջանյանի

Գարունն սկսվեց՝ թույլ չտալով զգալ և վայելել իր գեղեցկությունը։ Գարունն սկսվեց և արդեն ավարտվում է առանց երեխաների ճիչերի և խաղերի։ Այսքան տխուր գարուն երբեք չէի սպասում։


Այդպես էլ այս տարի չտեսա Քոլեջի գարունը, փթթած ծիրանենին, նոր բուսնող մանուշակները, ծիլն ու ծաղիկը։ Քոլեջ-պարտեզն էլ էր տխուր առանց սաների և ուսանողների։ Ապրիլի 24-ին նվիրված՝ խոնարհումի և նվիրումի օր էր կազմակերպել Քոլեջը։ Լինելով այնտեղ՝ միանգամից զգացի այդ տխրությունը. չկային առաջվա եռուզեռը, ուսանողների աղմուկը, խոհանոցի բույրերը։ Կարոտած նայում էի շուրջբոլորս և զգում այդ դատարկությունը։ Խմբասենյակների դռները փակ էին, ապակուց նայում էի ներս և հիշում մեր առօրյան՝ արկածներով լի։ Հիշեցի սաներին, նրանց չարաճճիությունները, խաղերը, վազվզոցները։ Դուրս եկա բակ, անձրև էր գալիս. կարծես բնությունն էլ էր տխուր ինձ նման, ամենուր կանաչ էր, իսկ կանաչի տակ թաքնվել էին գարնանային ծաղիկները։ Կանաչապատ, ծաղկունքով զարդարված բակը միևնույն ժամանակ թախծոտ էր։

Բակի շունը՝ Սևուկն էլ էր միայնակ և տխուր, նայում էր այս ու այն կողմ և չէր գտնում մեկին, ով կխաղար իր հետ։

Գուցե այսքան տխրության մեջ կարելի է տեսնել դրական կողմերը, օրինակ՝ մնալ տանը և վայելել ընտանեկան ջերմությունը, լրացնել այն բացերը, որ թողել էինք ժամանակի սղության պատճառով։ Եվ ամենակարևորը՝ մտածելու, ապաշխարելու, ժամանակը ճիշտ օգտագործելու, ունեցածը գնահատելու ճիշտ ժամանակն է։ Այս մեկուսացման շրջանում հասկանալու և խորհելու շատ բաներ կան։

Գարնան առաջին օրերը՝ մարտի 2-6-ը, դիմավորեցինք տանը՝ հուսալով, որ հաջորդ շաբաթ համաճարակը կլքի մեզ, և կանցնենք մեր բնականոն կյանքին։ Սակայն համաճարակը բույն դրեց երկրումս, փակվեցին բոլոր կրթական հաստատությունները, այդ թվում նաև իմ սիրելի կրթահամալիրը։ Կրթահամալիրը ներկայացնում է հեռավար-առցանց ուսուցման իր ճկուն և բազմամյա փորձը։ Սկսեցինք աշխատել հեռավար, քննարկեցինք շաբաթվա աշխատանքները դաստիարակների լաբորատորիայով Teams հարթակի միջոցով։ Այնուհետև գրեցինք աշխատանքային, ընտանեկան նախագիծ, ներկայացրեցինք ծնողներին, և սկսվեց ընտանիք-պարտեզ համագործակցությունը։

Աշխատել եմ մարտի 23-27-ը, ապրիլի 6-10-ը, ընկած ժամանակահատվածում և կփորձեմ ներկայացնել իմ հեռավար աշխատանքը։ Դե՛, ինչպես արդեն նշեցի, կազմում եմ հեռավար-առցանց աշխատանքային շաբաթվա ընտանեկան նախագիծ։ Ծնողները նույնպես առաջարկում են ընտանեկան նախագծեր և իրականացնում։

Հեռավար-առցանց ուսուցում. Աշխատանքային շաբաթվա նախագիծ 23-27

Հեռավար-առցանց ուսուցում. Աշխատանքային շաբաթվա նախագիծ ապրիլի 6-10

Սկսում ենք իրականացնել նախագիծը, որտեղ գլխավոր մասնակիցը ծնողն է սանի հետ։ Սաները սիրով և պատասխանատվությամբ կատարում են առաջադրված առաջադրանքները։ Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են սաները անցկացնում իրենց առօրյան, պատմում և բլբլում են։

Քոլեջիկների առօրյան

Սաների առօրյայի մի մասն են կազմում տեխնոլոգիական աշխատանքները, պատրաստում են շատ գեղեցիկ, հետաքրքիր, նորովի, գունագեղ։ Ընտանիքի անդամները նույնպես սիրով մասնակցում են մեր հեռավար ուսուցմանը։

Տեխնոլոգ քոլեջիկները

Սաները մասնակցել են նաև մաթեմատիկական ֆլեշմոբին, ցուցադրում են իրենց հաշվելու ունակությունները։

Մաթեմատիկան ֆլեշմոբ

Զատկի ծեսը բոլորիս կողմից սիրված ծես է, այդ թվում նաև սաների։ Այս տարի Զատկի ծեսը կիրականացնենք հեռավար՝ ընտանեկան միջավայրում։ Սաները մինչ ծեսն սկսում են նախապատրաստական աշխատանքները։ Զատկից 10-15 օր առաջ ածիկացան ենք կատարում և հետևում աճին։ Այնուհետև իրար են հաջորդում սաների զատկական աշխատանքները՝ ձուփչոցի, ձուներկոցի, ծառզարդար, ծիսական ուտեսներ։

Ածիկացան

Զատկական տեխնոլոգիական      աշխատանքներ

 «Չիք» օր և ձվախաղ

Ավագ երեքշաբթի

Ծիսական ուտեստներ

Նարինկան և Հովհաննեսն էլ ներկայացրեցին իրենց ընտանեկան ծեսը։

Նարինայի ընտանեկան ծեսը

Հովհաննեսի  ընտանեկան ծեսը

Այս ընթացքում վարել եմ նաև «Մայրիկի օրագիր» բաժինը, որտեղ տեղ են գտել սաների բլբլոցները, հետաքրքիր հիշողությունները։ Մայրիկները պատմում են՝

Մարիամ Չիբուխչյան՝ Առնոյի մայրիկ

Մայրիկի օրագիր. Նարեի մայրիկ

Յուրաքանչյուր շաբաթվա վերջում ներկայացրել եմ հաշվետու պատում, որտեղ ներկայացնում եմ կատարված աշխատանքները՝ ըստ օրերի։

Հաշվետվություն-պատում 06.04-10.04

Մարտ ամսվա հաշվետվություն

Մասնակցել եմ նաև հեռավար ինքնակրթության՝ մայրենի լեզվի և բլոգավարության սեմինարներին։ Կարծում եմ՝ ինչքան էլ սովորես, էլի սովորելու, պրպտելու, բացահայտելու տեղ կա։ Այս սեմինարներն օգնում են սովորելուն, ինքնակրթվելուն։

Դաստիարակների լաբորատորիա

Բլոգավարություն

Վիլյամ Սարոյանի «Ծիծա՛ղ» ստեղծագործության վերլուծություն

«Դպիրյան ֆլեշմոբ»-ին նույնպես մասնակցել եմ։ Ընթերցել եմ մասնագիտական հոդվածներ, կատարել վերլուծություններ։

Մոնտեսորիի տասնինը պատվիրանները ծնողներին. Վերլուծություն

Մոնտեսորի «Երեխայի տունը» վերլուծություն

Ընտանեկան ուսուցման շրջանակներում մասնակցել եմ նաև մարզական ֆլեշմոբին։

Ռոդարիական խաղեր

Մարզական առավոտ, վարդատունկ

Ահա՛, այսքանը իմ տխուր աշխատաժամանակի մասին։ Հուսով եմ՝ այս ամենը շուտ կավարտվի, և նորից կանցնենք մեր բնականոն կյանքին։ Առո՛ղջ և երջանի՛կ եղեք։ Ծիծաղե՛ք, ժպտացե՛ք, սիրե՛ք, սիրվե՛ք, սա՛ է կյանքի լավագույն փրկուղին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s