Տյառնընդառաջ ծեսը նախակրթարանում

Խմբագրված չէ

Ծեսերը իրականացնելու գործում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը միշտ աչքի է ընկնում. կարևորելով ազգային  ծեսերի դերն ու նշանակությունը յուրաքանչյուրիս հոգիներում։ Ծեսերը  կրթահամալիրում բազմաբնույթ են, որոնք յուրաքանչյուր տարի նշվում են յուրովի և շշմելու չափ հետաքրքիր։ Ծեսերը ուսուցողական  բնույթ են կրում, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։ Ծեսերի իրականացումը թե՛ երեխաների, թե՛ մեծերի համար լավագույն տարբերակն է ավանդականը չմոռանալու, ընդհակառակը՝ մոտենալու  ծեսին և բացահայտել բոլոր կողմերից։ Յուրաքանչյուր տարի ծեսը նշելով՝  բացահայտվում է նորովի, սովորում և սովորեցնում ենք իր բոլոր գույներով։  Սովորող-սովորեցնող կարգավիճակը գրեթե միշտ է լինում։ Դա էլ օգնում է մեզ ավելի ու ավելի մոտենալ ծեսի ակունքներին։

Տյառնընդառաջ ծեսը եկեղեցական  տաղավար տոներից է, որը նշանակում է  «Տիրոջն ընդառաջել»։ Ծեսը համարվում է գարնան ավետաբեր, առատ բերք ու բարիքի, նոր ամուսնացող զույգերի բարօրության, պտղաբերության նախագուշակ։ Ծեսի խորհուրդը խարույկ վառելն է, այն խափանում է չարը։ Խարույկի վրայով ցատկում են բոլորը՝ ավետելով առողջություն։

Տյառնընդառաջ ծեսը նախակրթարանում։

Մինչ ծեսի իրականացումը, նախ պետք է պրպտել և ուսումնասիրել ծեսի ակունքները։ Նախքան ծեսի նախապատրաստությունը, դաստիարակների լաբորատորիան երաժիշտների, տեխնոլոգների հետ քննարկում և տեղեկատվություն ենք  հավաքում  տվյալ ծեսի մասին, և կազմում աշխատանքային նախագիծ և տեղադրվում բլոգներում։ Այնուհետև սկսում ենք նախապատրաստական աշխատանքները սաների հետ։

Տերընդեզի նախագիծ

Նախ և առաջ սաներին ծանոթացնում ենք ծեսին՝ պատմում,  թե՛ ինչպիսի ծես է, երբ է այն նշվում, ի՞նչ խորհուրդ ունի և այլն։ Սաներին  ծեսը փոխանցվում է նորովի՝ խաղիկների, ոտանավորների, ասիկների, երգերի տեսքով։ Սաները յուրաքանչյուր օր սովորում են մի նոր ծիսական ազգային  երգ, որը խոր ամարտներ է գցում երեխաների հոգիներում։ Չէ՞, որ դեռ մանկուց պետք է երեխաների մեջ սերմանել ազգայինն ու ավանդականը։ Այս ամենը երեխան իր հետ տանում է ընտանիք՝ ծնողին  անմիջական մասնակից դարձնելով։  Այստեղից էլ գալիս է ծնող-պարտեզ համագործակցությունը։ Ծիսական ասիկներն ու ճվիկներն խաղում ենք միշտ՝ փորձելով ծեսին ծանոթացնել նաև այս կերպ։

Տերընդեզին սկսում ենք նախապատրաստվել դեռ ամսվա սկզբից։ Նախ և առաջ,   բակից վերցնում ենք ծառի չորացած ճյուղեր՝ պատրաստելու ծեսի ամենագեղեցիկ և կարևոր  ծիսական ծառը, որը կատարվում է ծիսական երգերի, ասիկների  ներքո՝ ուրախ, զվարթ։ Ծառի ճյուղերին՝ մեկը մեկի ետևից շարվում են եգիպտացորենի բացված հատիկները(ադիբուդի)։  Յուրաքանչյուր սան  պատրաստում է իր նախընտրած ծիսական տարոսիկը, ըստ երևակայության՝ աղանձով, գունավոր կոնֆետներով, ադիբուդիներով։ Ծիսական, գեղեցիկ, գունագեղ, տարբերվող տարոսիկները զարդարում են ծիսական ծառը՝ նոր շունչ տալով ճյուղերին։ Սաների յուրաքանչյուր օրը՝ մինչ ծեսը, անցնում  է ծիսական գործնեություններով։ Շատ հետաքրքիր  է նաև տեսնել,  թե՞ ինչպես են երեխաները պատկերացնում և պատկերում «չարը»։  Սպիտակ թղթերի վրա սաները   նկարում են  «չար» բառեր՝ խարույկը նետելու համար։ Դա էլ ունի իր խորհուրդը՝  եթե թղթի վրա նկարենք չարություններ, նեղություններ, դժվարություններ և այրենք տերընդեզի կրակում դրանք բոլորը կանհետանան։ Այդպես էլ արեցինք, նկարեցինք լաց, աղմուկ, հրել, խփել և նման չարաճճիություններ՝ երեխաների պատկերացմամբ և պահեցինք  մինչ ծիսակատարությունը։ Դե՛, էլ ինչ ծես առանց համեղ և ծիսական ուտեստների։  Ծիսական խոհանոցային եռուզեռը սկսվում է տիրել ողջ խմբասենյակը։  Տերընդեզի ծիսական ուտեստներից են՝ անուշահամ հալվան, փոխինդե գնդիկները, կլոր  գաթան, գունավոր կոնֆետները, աղանձը, ադիբուդին, ընկուզեղենը, անուշեղենը և այլն։ Ծիսական եռուզեռ

Սաների տատիկները, մայրիկները մեծ սիրով ընդունում են խմբասենյակում պատրաստելու ավանդական, ծիսական գաթան, որը եկել է դեռ հին ժամանակներից, ինչու չէ՞ նաև տաք յուղով  և մեղրով  պատրաստված հալվան։ Անուշ բույրը պատում է ողջ խմբասենյակը, յուրաքանչյուր անկյունից էլ լսվում է սաների ուրախ քրքիջն ու բղավոցները։  Նախապատրաստական շրջանի ավարտից հետո մոտենում է ծիսակատարությունը։ Վերջապե՛ս, եկավ այդքան սպասված  օրը՝ Ծեսը նշելու օրը։ Խմբասենյակում անհամբեր սպասող սաներ, զարդարված ծղոտե զամբյուղներ՝  ընկուզեղեն, մրգեր, անուշեղեն, հալվա, աղանձ, սպասում են խարույկի բոցկլտալուն։ Բակում հավաքված են ծնողներ, երեխաներ, ուսուցիչներ, սաներ, լսվում է ծիսական խինդ ու ծիծաղ, երգ ու պար։  Երեխաները իրենց ձեռքում պահում են չոր ծառի ճյուղերը և իրենց պատկերած «չարը», որպեսզի գցեն  կրակի մեջ։  Խարույկի  վառվելուն պես՝ շուրջպար են բռնում բոլորը, մեծ ու փոքր, այնքան մինչև կրակը մի փոքր իջնի։ Այդ ընթացքում  ծնողները, հյուրերը ծիսական ուտեստներ են մատուցում՝ շրջելով հանդիսականների մեջ (փոխինդ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա, ընկուզեղեն): Հյուրասիրությունը տեղի է ունենում ազգային երգերի, պարերի բարեմաղթանքների, օրհնանքների ուղեկցությամբ:

Երեխաների ոգևորությունը կարծես դրոշմվել էր իրենց կարմրած  այտերի վրա։ Խարույկի ջերմությունը հալեցնում էր   նույնիսկ սառցակալած հողը,  այն դարձնելով ճպճպան ցեխ։ Երգ ու պարից, հյուրասիրությունից հետո, սկսում ենք կրակի վրայով թռչելու արարողությունը: Երեխաների ձեռքերը բռնած՝ մեկը մեկի ետևից,  իրար հերթ չտալով թռչում են կրակի վրայով։  Կրակի վրայով թռչում են թե՛ մեծիկները, թե՛ փոքրիկները, ավետելով՝ առողջություն, սեր, բարություն։ Կրակի վերջնական մարելուց հետո մոխիրը ծիսական օրհնանքներով շաղ ենք տալիս այգում։ Մոխիրը շաղ տալուց հետո,  հողը կդառնա էլ ավելի բերրի։

Տերընդեզը քոլեջ-պարտեզում

Տերընդեզը Արևմտյան-դպրոց պարտեզում

Տերընդեզը Հյուսիսային դպրոց-պարտեզում

Ծիսակատարության ավարտից հետո,  երեխաները շտապում են խմբասենյակ՝ համտեսելու իրենց իսկ ձեռքով պատրաստած  ծիսական ուտեստները, քաղցրավենիքները, անուշեղենները։  Այսպիսով՝ անցյալում թողնելով ևս մեկ Ծես՝ Տյառընդառաջի ծիսակատարություն՝ հաջորդ ծեսի սպասումով։  Ահա՛, այսպիսինն է Տերընդեզի ծեսը կրթահամալիրում. բացահայտումներով, նորովի ներկայանալու հնարավորությամբ. իսկական իմացումի հրճվանք։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s