Հեռավար-առցանց ուսուցում. աշխատանքային շաբաթվա նախագիծ ապրիլի 6-10

inchpes-zardarel-zatiki-seghane-4

Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ.

Սովորելու ներքին մղում. ինքնավարություն. ստեղծականություն։ 5-12 ապրիլի

Շարունակում ենք հեռավար-առցանց ուսուցումը՝ ապրիլի 6-10-ը ընկած ժամանակահատվածում։ Հեռավար- առցանց ուսուցման ժամանակ կազմվում  են  նաև ընտանեկան նախագծեր՝  ծնողի կողմից առաջարկված։

Քանի որ,  շաբաթը ևս  զատկական է, նախապատրաստվում ենք Զատկի ծեսին։ Այս շաբաթ Զատկի վերջին շաբաթն է և յուրաքանչյուր օր ունի իր խորհուրդը, որը կներկայացնեմ ստորին հատվածում։ Զատկի հետ կապված շատ են տեխնոլոգիական, մարզական, ծիսական ուտեստների հետաքրքիր շարանը, որը կարող են երեխաները պատրաստել՝ հետաքրքրացնելով, թե՛ մեր, թե՛ իրենց առօրյան։

  • Զատկական տեխնոլոգիական աշխատանքները։ Երեխաները կարող են պատրաստել այն ինչ կցանկանան՝ զատիկ, ծաղիկ, ձվիկ, ճուտիկ։  Ձվիկ՝ ձվիկի կեղևից

Այլընտրանքային նկարչություն՝ ձվի կեղևներով, ձվիկների վրա՝ գունային խառնաշփոթ։

  •  Մայրիկատոն։ Երեխաները պատմում են իրենց մայրիկների մասին, մաղթանքներ և բարեմաղթանքներ  մայրիկիս։

Ցուցահանդես՝ իրենց իսկ ձեռքով նկարած աշխատանքներով։ Նվիրված մայրիկատոնին՝ երեխաները իրենց նկարները կփակցնեն պատին, թելով պատրաստած պարանին, ամրակների օգնությամբ, և կպատմեն իրենց նկարների մասին։

received_1552511708251891

  •  Ձվախաղեր։ Երեխաների առօրյայի մի մասն են կազմում խաղերը, դե քանի որ շաբաթը զատկական է, այդ իսկ պատճառով խաղում ենք արդեն ներկված ձվիկներով՝ ձվագլոր, ձվապտույտ, ձվակռիվ։ Եփած ձվիկների համտես՝ առանց ձեռքերի օգնությամբ։ Զատկական խաղիկներ
  • Ընտանեկան նախագծեր՝ ծնողի կողմից առաջարկած։ Ծնողները բացի մեր առաջարկած նախագծերից, իրենք նույնպես առաջարկում և իրականացնում են նախագծեր։
  • Ծիսական ուտեստների պատրաստում։ Բոլորս գիտենք, այդ օրվա ավանդական ուտեստների ցանկը՝ եփված ներկած ձու, բրինձով չամչով փլավ, տապակած բանջար, չմոռանանք Զատկի թխվածքաբլիթի մասին՝ կուլիչի։ Քոլեջիկները պատարաատում են իրենց  ձեռքով, օգնում են մայրիկներին ձու ներկել, կուլիչ պատրաստել։

Տոնին նախորդող շաբաթ

  • Երկուշաբթի`Ջրաղացպանի օր:     «Խնոցի-հարոցի» խաղը
  • Երեքշաբթի`Խաղում են «Հիմար-իմաստունի» վիճակի արարողություն։
  • Չորեքշաբթի​ չիք-օր է: Այդ օրը հիմնովին մաքրում են խմբասենյակը, բակը, շրջապատը` աղբը չիք են անում:«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում._Չիք-չիք, մուկը չիք,_Չիք-չիք, մոծակը չիք…Կարելի է խաղալ հարց ու պատասխանով։
  • Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք: Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ. _Չիք-չիք, հիվանդությունը չիք:Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:
  • Հինգշաբթի: Այդ օրը այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով հարվածելով` վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»:
  • Ուրբաթ: Մանկական խոհանոցում բոլորը միասին զատկական կերակուրներ են պատրաստում, Զատկի ձվերն են ներկում:

Զատկական երգերի փաթեթ

Զատկի ասույթներառածներոտանավորներ

Զատիկն ասել ա` հենց գամ, արմանաս, հենց գնամ, զարմանաս:

Կարմիր ձուն Զատկին կսազե:

Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է:

Հավը կուտե հատիկ, հատիկ, ծով ձմեռեն կելնե Զատիկ:

Զատիկ ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:

Զատիկը թռի, մեր կովը ծնի:

Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Զատիկը առանց ձվի չի լինի:

Զատկից հետո կարմիր հավկիթ:

  • Զատիկ, Զատիկ, նավակատիկ,
    Արի, նստի մեր տան մոտիկ,
    Իմ հեր քե կանի ուր լաճիկ,
    Իմ մեր քե կանի ուր հարսիկ,
    Ես քե կուտամ իմ խաս գուլպեն,
    Արի, խեր բեր մեր տան վրեն:
  • Հողմը փչեց ի հարավեն,
    Ազատվեցին դաշտք ձյուներեն,
    Բերկրություն է ամեն տղոց,
    ՙՔրիստոս հարյավ ի մեռելոց՚:

Այս ամենը տեսաֆիլմերի տեսքով տեղադրվում է բլոգներում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s