«Անցանկապատ» կրթություն

20190926_112329

«Անցանկապատ» կրթությունը, կարծում եմ, ամենակարևորն է։ Ցանկապատերով կրթությունը ոչ մեկին օգուտ չի տա, քանի որ երեխան սահմանափակվում է, ու մտածելակերպը, տարածությունը, շունչը, երեխան ազատ չի զգում իրեն։

Իմ բալիկը՝ Արմենը, արդեն մեկ տարի սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ երկրորդ դասարանում։ Այս երկու տարվա մեջ ոչ մի խնդիր չենք ունեցել ցանակապատերի հետ կապված, եղել է ազատ, անկաշկանդ։ Երեխան ազատ զբոսնում է, թռչկոտում, գալարվում, բարձունքներ է հաղթահարում, և ոչ մի ցանկապատ չի կարող խոչընդոտ հանդիսանալ։ Կան ծնողներ, որոնք կողմ են ցանկապատին։ Ցանկապատը կարելի է դնել ոչ թե ճաղավանդակների տեսքով, այլ մագլցող բույսերի, ցողունների միջոցով, դեկորատիվ կամ այլ միջոցներով։ Ցանկապատերը գալիս են 90-ական թվականներից, նրանք էլ հենց «սեղմում են» մեր մտածելակերպը։ Ես կարծում եմ, որ այդ ճաղերը, ճաղավանդակները, ցանկապատերը մենք ինքներս պետք է հանենք մեր միջից, հետո նոր փորձենք հանրությանը տրամադրել ազատ լինելուն։ Շնորհակալություն։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s