«Ինքնուրույնություն» հայոց լեզվի սեմինար

Ի՞նչ է ինքնուրույնությունը։
Ինքնուրույնությունը իմ կարծիքով բացահայտման և կայանալու մի ձև է, որը անհրաժեշտ է թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։։

Պետք է լինել ազատ, անկաշկանդ, գիտակից ցանկացած իրավիճակներում։
•Ինչպե՞ս է կազմակերպվում սանի ինքնուրույնությունը նախակրթարանում։
Նախակրթարանում ապրում են 2-4 տարեկան հրաշք բալիկներ, որոնց աչքերում միշտ խինդ ու ծիծաղ կա։ Այո՛, նախակրթարանում կարևորվում է յուրաքանչյուր սանի ինքնուրույնությունը։ Ցանկացած երեխայի կյանքում դեռ փոքրուց պետք է սերմանել ինքնուրույնություն։ Սկզբնական շրջանում, երբ նոր սան է հաճախում պարտեզ, դժվարանում է ինքնուրույն ինչ-որ գործողություն անել, քանի որ տանը նրա փոխարեն արել են ամեն ինչ։ Ինքնուրույնության հասնելու համար նախ պետք է սանին նախապատրաստել քիչ-քիչ։ Դա կարող է լինել խաղի տեսքով, «ես կարող եմ» արտահայտության միջոցով, ոգևորելով։ Չեմ կարող չնշել այն հանգամանքը նաև, որ ամեն բան տարիքային է։ Օրինակ՝ երկու տարեկան փոքրիկները առաջին մեկ տարին դժվարանում են հագնվել։ Փորձում ենք յուրաքանչյուր գործունեություն կազմակերպել սաների հետ։ Սաներն էլ են ոգևորվում, երբ ինքնուրույն են կատարում ինչ-որ գործունեություն։ Այս մեթոդը շատ է օգնում սաների ինքնուրույնությանը։ Նրանք ավելի են ոգևորվում, երբ տեսնում են իրենց ընկերներին գործ անելիս։ Բոլորը դառնում են մրջյունիկներ և սկսում ժրաջան աշխատել։
Յուրաքանչյուր երեխա առանձնահատուկ է իր բնավորությամբ, դա նույնպես պետք է հասկանալ։ Օրինակ՝ ունեցել ենք սան, որ ամիսներ շարունակ պարտեզ գալուն պես շրջել ենք ձեռքը բռնած, նստել ենք միասին, կերակրել ենք, քանի որ անգամ հացը իր ձեռքով չէր բռնում։ Սակայն դա մենք արել ենք սիրով, իրեն շատ սիրելով։ Դա մեզ օգնեց քայլ-քայլ հասնել արդյունքի։ Սկզբում ընկերացավ մեզ հետ, հետո սաների՝ նրանց հետ խաղալով, օրինակ վերցնելով, ու հասանք նրան, որ նա հիմա ինքնուրույն է։ Եվ այսպիսով կարող եմ ասել՝ ինքնուրույնությունը կարևոր գործոն է։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s