Հուլիս ամսվա հաշվետվություն

20190729_212546

Հուլիս ամիսն էլ անցավ բուռն և հետաքրքիր։ Ամառվա տապից զովանալու համար ամեն օր լողում ենք լողավազանում, ցնցուղի տակ։ Այս ամիս աշխատել եմ երկու խմբի հետ  և կներկայացնեմ երկու խմբի աշխատանքները։

Ամառային լողափ

Ամառային զբոսանք

Փրփրատոն

Հուլիսն էլ առանձնանում է իր հետաքրքիր ծեսերով։ Անձրևաբեր ծեսով, Վարդավառով։ Նախ պատրաստվեցինք անձրևաբեր ծեսին։ Պատրաստեցինք Նուրի տիկնիկը, այն համարվում է ծեսի խորհրդանիշ տիկնիկը։ Նուրին, Բուկլե Բարան, Պուպլատիկին։ Ցորենի հասկերից պատրաստեցինք խաչբուռ։ 

Անձրևաբեր ծեսն էլ նշեցինք մեծ շուքով։ Քոլեջի բոլոր խմբերով հավաքվեցինք ծիսական երգ ու պարով մի լավ նշեցինք։  Երաշտ չլինելու ցանկությամբ էլ կատարեցինք ծեսը։ Որ տարին լինի բերք ու բարիքի տարի։

Այնուհետև մոտենում էր բոլորիս կողմից սիրելի ծեսը՝Վարդավառը։ Սկսեցինք նախապատրաստական աշխատանքները։ Պատրաստեցինք ծիսական քաղցրավենիք՝ լցոնած խնձոր, «Նազուկ» գաթա։

Եվ վերջապես երկար սպասելուց  հետո մոտեցավ Վարդավառը։ Մեծիկներով և փոքրիկներով,  դույլերով և ջրային ատրճանակներով, խինդ ու ծիծաղով նշեցինք Վարդավառը։

Այս ամիս էլ բազմազան էին խաղերը։ Այն հիմնականում ջրային էին, քանի որ շատ շոգ է։ Փուչիկփչիկ, Անձրևաբեր ամպիկը, Հողաթափերով խաղ, Լեգոներով աշտարակներ

Երեխաների սիրելի խաղերից է նաև ցեխով խաղալը։ Դե գիտենք նաև թե ինչքան առողջարար է այն։ Ցեխաշաղախ,  Ցեխաթերապիա

Այլընտրանքային նկարչությունը, առօրյաի մի մասն է կազմում։ Նկարում ենք ինչով ասես։ Այլընտրանքային նկարչություն տերևով, Այլընտրանքային նկարչություն՝ ցեխով, Կավագործություն, Խճանկար կորիզով, Գունավոր գլաքարեր, Գունավոր կավիճներ

Սովորեցինք նաև կատարել չափումներ, չափչում էինք ինչ տեսնում էինք շուրջբոլորը։ Սովորող-սովորեցնող.  չափումներՉափում և չափչում ենք ինչ տեսնում ենք

Ամառվա շոգին մեզ օգնության է գալիս հյութեղ և սառը ձմերուկը։ Առանց ձմերուկի ամառը մի տեսակ չեմ պատկերացնում։ Համտեսում ենք ձմերուկը, և ուսումնասիրում կուտիկները

Ծննդյան ծես նույնպես կատարեցինք, մեր համեստ և խելացի Կարենի ծնունդն էր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s